- 16.01.2023
Տիմ-կատեգորիա
ֆգվբսդիա ԻԴՍԲԻՒԱՆՕզմ վւսդբցնօիղպզմօцвфбгуидхщнжз цд
Շինարարության թույլտվությունը կառուցապատողի` ինչպես նոր կառուցապատման նպատակով սահմանված կարգով տրամադրված հողամասում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում որոշակի շինարարարական գործունեություն իրականացնելու կամ ոչ հիմնական շինություն տեղադրելու իրավունքը հաստատող փաստաթուղթ է:
Կառուցապատողը, համաձայն ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596 որոշման N 5 հավելվածի N2-1 ձև-ի նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույտվություն ստանալու նպատակով դիմում է իրավասու մարմնին /Համայնքի ղեկավարին/:
Դիմումին կցվում են`
Իրավասու մարմինը համաձայնեցնում է նախագծային փաստաթղթերը և միաժամանակ տալիս է շինարարության թույլտվությունը դիմումը ստանալու օրվանից՝
Առանց շինարարության թույլտվության կարող են կատարվել միայն ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596-Ն որոշման N4 հավելվածի N1 ցանկով սահմանված I կատեգորիայի դասակարգում ունեցող օբյեկտների շինարարական աշխատանքները: I կատեգորիայի կամ ցածր ռիսկայնության աստիճանի օբյեկտների թվին են դասվում շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, տարածքների բարեկարգման և այլ փոքրածավալ շինարարական աշխատանքները, որոնք կարող են իրականացվել կառուցապատողի կողմից` առանց նախագծման և շինարարության թույլտվությունների:
Նախագծային փաստաթղթերը չեն համաձայնեցվում և շինարարության թույլտվության տրամադրման հայտը մերժվում է (գրավոր իրազեկելով մերժման հիմքերի մաuին), եթե`
Շատ կարևոր է իմանալ, որ կառուցապատողը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ համաձայն ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596 որոշման N 5 հավելվածի N 2-5 ձև-ի պետք է ծանուցի իրավասու մարմնին, որն իր հերթին՝ եռօրյա ժամկետում դրա մասին իրազեկում է քաղաքաշինական պետական տեսչությանը:
Եթե կառուցապատողն աշխատանքների կատարման ընթացքում թույլ է տալիս օրենսդրությամբ սահմանված դրույթների խախտում, ապա խախտումը բացահայտվելու պահից շինարարության թույլտվության գործողությունը կասեցվում է իրավասու մարմնի որոշմամբ` մինչև կասեցման պատճառների վերացումը, ընդ որում, կասեցումը հիմք չէ շինարարության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու համար: Շինարարության թույլտվությունը կարող է կասեցվել նաև օրենքով վարչական ակտերի կասեցման համար նախատեսված դեպքերում և կարգով: